Բովանդակություն * | Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ: Քննարկվեցին մի շարք հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ:
Առաջիկայում նախատեսվում է կառուցել էներգետիկ կենտրոն : Տեղի ունեցավ 4-րդ հանրային քննարկումը, որի ընթացքում մանրամասն ներկայացվեց էներգետիկ կենտրոնի նպատակը, տեխնիկական և տեխնոլոգիական գործընթացների հակիրճ նկարագրությունը, աշխատանքի մանրամասները, հզորությունը, տեղեկություններ կայանի տեղադիրքի վերաբերյալ: Նոր կառուցվող էներգետիկ կենտրոնը չի լինելու գործող Հրազդան ՋԷԿ-ի վերազինում, այլ նոր մի առանձին կառույց, որի նպատակն է էլեկտրաէներգիայի արտադրությունը օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ: Այն իրենից ներկայացնելու է բարձր ճնշման բնական գազով աշխատող կայան, իսկ արտադրված էլեկտրաէներգիան նախատեսվում է տրամադրել սպառողներին: Կբացվի 24 աշխատատեղ ներգրավելով Հրազդանի բնակչությանը, ինչն էլ կնպաստի կենսամակարդակի բարձրացմանը: Սոցիալական հարցերի մասով նախնական քննարկման ժամանակ նշվեց իրականացնել կանաչապատման, բարեկարգման աշխատանքներ համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական շենքերի տարածքներում: Նախաձեռնող կողմը պատրաստակամ է համայնքի հետ քննարկել հետագա հնարավոր ներդրումների տարբերակները: Ողջունելով նախատեսվող գործունեությունը համայնքը տալիս է համաձայնությունը նշված գործունեությանը:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մասին , ինչպես նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին: |