Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով.
1. Հավանություն տալ 2021 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերին.
1) Հրազդան համայնքի թիվ 1 երաժշտական դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում և թիվ 2 երաժշտական դպրոցի շենքի հիմքի ամրացում և ներքին հարդարման աշխատանքներ: Քաղսի բնակավայրի մշակույթի տան և ծերանոցի ներքին հարդարման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 115 000,0 հազար ՀՀ դրամ:
2) Հրազդան համայնքի թիվ 11, թիվ 6, թիվ 8 մանկապարտեզների շենքերի և թիվ 4 մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի, միջանցքի հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքների իրականացում և թիվ 15 մանկապարտեզի կոյուղուցանցի կառուցում:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 905500,0 հազար ՀՀ դրամ:
3) Հրազդան համայնքի արտաքին լուսավորության ցանցի և Հրազդան համայնքի երկու անվանական մուտքերի լուսավորության համակարգի կառուցում:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 64 545,450 հազար ՀՀ դրամ:
4) Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 375 000,0 հազար ՀՀ դրամ:
5) Հրազդան համայնքի Հարավային թաղամասի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բեմի և սանհանգույցի հիմնանորոգման աշխատանքներ: Բնակավայրերում խաղահրապարակներում ու զբոսայգիներում մարզասարքերի ու կարուսելների տեղադրում:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 74 285,714 հազար ՀՀ դրամ:
6) Հրազդան համայնքի Մաքրավան թաղամասում ավտոտեխսպասարկման կայանատեղիի և ծածկարանի կառուցման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 46 260,0 հազար ՀՀ դրամ:
7) Հրազդան համայնքի ներհամայքնային ճանապարհների հիմնանորոգման և համայնքի երկու անվանական մուտքերի կառուցման աշխատանքների, ինչպես նաև Հրազդան քաղաքի /Կենտրոն և Միկրոշրջան թաղամասերում/, Քաղսի, Լեռնանիստ, Սոլակ և Ջրառատ գյուղերում կանգառների կառուցման աշխատանքների իրականացում:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 736 153,846 հազար ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: