Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով և 13-րդ հոդվածի 10-րդ մասով` 1.Համաձայնություն տալ Հրազդան համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին: 2. Դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում` համաձայնություն տալ Հրազդան համայնքի 2025 թվականի բյուջեից համապատասխան համաներդրմանը։ 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։ |