Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն և N1920-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 1-ի N73 դրական եզրակացությունը և «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական տնօրեն Գ․ Գևորգյանի 2023 թվականի մարտի 27-ի դիմումը.
1. Հավանություն տալ Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ գյուղ Քաղսի 5-րդ փողոց 47/1 հասցեում «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27012023-07-0140, գաղտնաբառ՝ MADBMUKHCBRT) բնակավայրերի նպատակային նշանակության 0.015հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի, իսկ բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունը՝ կապի, բջջային կապի կայան կառուցելու նպատակով:
2.Հանձնարարել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել Հրազդան համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինության քարտեզում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: