Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով. 1.Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 25-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 66 որոշման առաջին կետի առաջին ենթակետը, 2022 թվականի սեպտեմբերի 14-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 160 որոշման հավելվածի 5-րդ կետը, 2023 թվականի օգոստոսի 9-ի «Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին» N 144 որոշման հավելվածի 51-րդ կետը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |