|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2025 թվականի N 384 |
ԱՐՄԵՆ ՆԵԼՍՈՆԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ բաժնի պահանջների և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի N24 որոշման հավելվածը և 2025 թվականի մարտի 25-ի հողամասն աճուրդով վաճառելու մասին N6 արձանագրությունը․ 1.Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Մուշ թաղամաս 73/1հասցեում գտնվող 07-001-0504-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.01574հա մակերեսով հողամասը 1 150 000 (մեկ միլիոն մեկ հարյուր հիսուն հազար) դրամ արժեքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 241 շենքի թիվ 12 բնակարանի բնակիչ Արմեն Նելսոնի Պողոսյանին` առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենք կառուցելու նպատակով: 2.Աճուրդով ձեռք բերված 0.01574հա մակերեսով հողամասի համար կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր: 3.Պարտավորեցնել Արմեն Նելսոնի Պողոսյանին շինության շինարարական աշխատանքները սկսել հաստատված նախագծային փաստաթղթերի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|