Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Հովիկ Մարգարյանի 2025 թվականի հունիսի 24-ի դիմումը.
1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 43 շենքի թիվ 18 բնակարանի բնակիչ Հովիկ Մարգարյանին կառուցապատման իրավունքով տրամադրված (սեփականության իրավունքի գրանցման վկայական 2645559, տրված՝ 2009 թվականի օգոստոսի 12-ին) Հրազդան քաղաքի Կենտրոն Ա-1 թաղամասում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Կենտրոն թաղամաս, 45/10:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: