Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով. 1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով. 1)Վարուժան Սաֆարյան՝ համայնքի ղեկավարի տեղակալ, 2)Ռոբերտ Դանիելյան՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, 3)Գուրգեն Հակոբյան՝ համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: 4)Գոռ Մաթևոսյան՝ համայնքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվարկման և հավաքագրման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, 5)Արևիկ Եփրեմյան՝ համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, 6)Աշոտ Ասրյան՝ համայնքի ավագանու անդամ, 7)Արա Հարությունյան՝ համայնքի ավագանու անդամ, 8)Անի Ղազարյան՝ համայնքի ավագանու անդամ: 2.Աճուրդավար նշանակել համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանին: 3.Արձանագրող նշանակել համայնքապետարանի աշխատակազմի Գյուղատնտեսություն և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Զաքարյանին: 4.Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի օգոստոսի 14-ի «Մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 100 որոշումը: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |