Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Մհեր Առուստամյանի 2025 թվականի նոյեմբերի 3-ի դիմումը.
1. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 8 շենքի թիվ 24 բնակարանի բնակիչ Մհեր Լևոնի Առուստամյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1936826, տրված՝ 2005 թվականի հունվարի 25-ին) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Հրազդան քաղաքի Մաքրավան 441-017 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Մաքրավան թաղամասի Ամառային փողոց, 1-ին նրբանցք, 22 (ծածակագիր՝ 07011JRPAF9W)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: