Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Սվետլանա Սավարշի Օհանովայի 2024 թվականի մայիսի 23-ի N 4132 դիմումը․ 1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Կենտրոն թաղամասի 38 շենքի 72,05 քառակուսի մետր մակերեսով N 45 բնակարանն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 24062024-07-0073, տրված` 24 հունիսի 2024 թվականին) անհատույց օտարել գույքը տիրապետող Արկադի Յուրիկի Օհանովին (ծնված` 27 հունվարի 1956 թվականին, անձնագիր՝ N AX0247180, տրված` 07 մայիսի 2024 թվականին,049-ի կողմից): 2. Համասեփականատեր ճանաչել՝ Սվետլանա Սավարշի Օհանովային - կինը (ծնված՝ 02 հունիսի 1958 թվականին, անձնագիր՝ N AR0585435, տրված` 08 փետրվարի 2018 թվականին, 049-ի կողմից): 3. Սահմանել, որ սեփականության իրավունքի գրանցման պահից 10 տարվա ընթացքում գույքն օտարելու դեպքում անհրաժեշտ է Հրազդանի համայնքապետարանի համաձայնությունը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |