Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշ Գրիգորյանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 122/70 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 122Ա շենքի թիվ 15 բնակարանի բնակիչ Արտաշ Սերգեյի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27062023-07-0206, գաղտնաբառ՝ CAC9IMMTEPMG) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 52.48քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 233 200 (երկու հարյուր երեսուներեք հազար երկու հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |