Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Ռուբիկ Մելքոնյանի 2025 թվականի նոյեմբերի 6-ի դիմումը.
1.Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 185ա տան բնակիչ Ռուբիկ Սուրենի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1162769, տրված՝ 2005 թվականի օգոստոսի 22-ին) Կոտայքի մարզ, համայնք Հրազդան, Հրազդան քաղաքի Երիտասարդական թաղամասում գտնվող գույքին տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Նաիրյան փողոց, 18 (ծածակագիր՝ 07011AQ3JMNZ)։ 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: