Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Արա Մեսրոպյանի և Նազելի Թովմասյանի 2023 թվականի ապրիլի 26-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 122 շենքի թիվ 2 բնակարանի բնակիչներ Արա Սերյոժայի Մեսրոպյանին և Նազելի Աղվանի Թովմասյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրենց ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09062022-07-0104 գաղտնաբառ՝ 7DBMJAERDJFB) Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Մ.Բաղրամյան թաղամասի 5-րդ փողոց 2-րդ նրբանցք 1/3 հասցեում գտնվող 600.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կից Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30102023-07-0098, գաղտնաբառ՝ YBMN7WNL6HET) Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 5-րդ փողոց 2-րդ նրբանցք 1/3 հասցեում գտնվող 319.1քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 1 417 500 (մեկ միլիոն չորս հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր) դրամ կադաստրային արժեքով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |