Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «Միջազգային համագործակցության Մոսկովյան կենտրոն» Մոսկվա քաղաքի պետական ունիտար ձեռնարկության ներկայացուցչության 2022 թվականի մարտի 04-ի թիվ Ս-612 գրությունը 1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 1494802, տրված՝ 02․09․2005թ․) Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի Oգոստոսի 23 փողոց 72 հասցեում գտնվող Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքից 74,72 քառակուսի մետր մակերեսով տարածք 5 (հինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Դոմ Մոսկվի» «Միջազգային համագործակցության Մոսկովյան կենտրոն» Մոսկվա քաղաքի պետական ունիտար ձեռնարկության ներկայացուցչությանը ՝ «Ռուսական կենտրոն» բացելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |