Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 28-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով . 1. «Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկը» անվանափոխել «Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն» հիմնարկ» : 2. Հրազդան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 14-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Աղբահանություն և սանմաքրում» բյուջետային հիմնարկի հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը և կանոնադրությունը հաստատելու մասին» N58 որոշման N2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025թվականի հուլիսի 15-ից: |