Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 65
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 65


Զեկ. ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 164, N 165 ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 39 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին»  օրենքի 3-րդ հոդվածով  և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետով.

 1. Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի <<Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին>> N 164 որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետում <<350 000(երեք  հարյուր հիսուն հազար)>> բառերը  փոխարինել <<922 000 (ինը հարյուր քսաներկու հազար)>> բառերով:           
2.Հրազդան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 14-ի <<Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին>> N 165 որոշման 1-ին կետում <<7 000(յոթ հազար)>> բառերը փոխարինել <<15 000 (տասնհինգ հազար)>> բառերով:     
3.Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 25-ի <<Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերը ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին>> N 39 որոշման  1-ին կետի 4-րդ ենթակետում <<( հինգ հազար)>> բառերը  փոխարինել << (տասներկու հազար)>> բառերով:     
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner