Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով «ԶՈԴԻԱՔՍ ԻՄՊՈՒԼՍ» ժամանակակից արվեստի ստուդիայի հիմնադիր Ստանիսլավ Իսավերդյանի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի №9794 դիմումը. 1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N20102023-07-0027, տրված` 20 հոկտեմբեր 2023 թվականին) Կենտրոն թաղամաս 73 հասցեում գտնվող թիվ 16 մանկապարտեզի առաջին հարկի չօգտագործվող 56.84քմ մակերեսով մեկ սենյակը 3 (երեք) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «ԶՈԴԻԱՔՍ ԻՄՊՈՒԼՍ» ժամանակակից արվեստի ստուդիային: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |