Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով, հիմք ընդունելով Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 77 շենքի 5 բնակարանի բնակիչ Արթուր Մելքոնյանի 2022 թվականի հունիսի 29-ի N Կ-1059, Հրազդան համայնքի Շահումյան փողոցի 52 տան բնակիչ Վարդան Վարդանյանի 2022 թվականի հուլիսի 4-ի N Կ-1082, Հրազդան համայնքի Ջրառատ թաղամասի 568 տան բնակիչ Արտավազդ Դավթյանի 2022 թվականի հուլիսի 8-ի N Կ-1095 և «ԿԱՐ-ԷԴՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Կարեն Մինասյանի 2022 թվականի հուլիսի 20-ի Կ-1134 դիմումները. 1. Հրազդանի համայնքապետարանի 900125001215 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի համար գույքահարկ վճարված գումարից 34653 /երեսունչորս հազար վեց հարյուր հիսուներեք/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Կենտրոն թաղամասի 77 շենքի 5 բնակարանի բնակիչ Արթուր Մելքոնյանին, 7282/յոթ հազար երկու հարյուր ութսուներկու/ դրամը հետ վերադարձնել Հրազդան համայնքի Շահումյան փողոցի 52 տան բնակիչ Վարդան Վարդանյանին և 21652/քսանմեկ հազար վեց հարյուր հիսուներկու/ դրամ հետ վերադարձնել Հրազդան համայնքի Ջրառատ թաղամասի 568 տան բնակիչ Արտավազդ Դավթյանին: 2. 42125 /քառասուներկու հազար հարյուր քսանհինգ/ դրամ գումարը վերադարձնել «ԿԱՐ-ԷԴՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |