Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 252-Ն որոշմամբ հաստատված հավելվածը, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 28-ի N 104-Ն որոշումը, Հրազդան համայնքի Շահումյան փողոց, 188 տան բնակչուհի Քրիստինե Հակոբյանի 2023 թվականի հունիսի 5-ի Մ-4783 դիմումը, Հրազդան համայնքի Վանատուր թաղամաս, 213 տան բնակիչ Սամվել Միրզոյանի 2023 թվականի հունիսի 28-ի Մ-5553 դիմումը, և վնասի գնահատման հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 17-ի N 1 արձանագրությունը. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի «Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 252-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10.07.01.51 ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված ծախսերից 100 000 /մեկ հարյուր հազար/ դրամ գումար տրամադրել Հրազդան համայնքի Շահումյան փողոց, 188 տան բնակչուհի Քրիստինե Հակոբյանին: 2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 9-ի «Հրազդան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 252-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 10.07.01.51 ծրագրի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածով նախատեսված ծախսերից 1 800 000 /մեկ միլիոն ութ հարյուր հազար/ դրամ գումար տրամադրել Հրազդան համայնքի Վանատուր թաղամաս, 213 տան բնակիչ Սամվել Միրզոյանին: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |