Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով Գոռ Պողոսյանի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի դիմումը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2025 թվականի ապրիլի 17-ի թիվ 19 մասնագիտական եզրակացությունը և հաշվի առնելով կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով` ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 14-ի N 2694 գրավոր առաջարկությունը և Գոռ Պողոսյանի կողմից տրված 2025 թվականի օգոստոսի 15-ի թիվ 5170 գրավոր համաձայնագիրը.
1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Գ․Սարյան փողոց 1-ին նրբանցք 20/1 հասցեում գտնվող` 42․27քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, 1․85քմ արտաքին մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
2.Հրազդան քաղաքի Հարավային թաղամասի Գ․Սարյան փողոց 1-ին նրբանցք 20/1 հասցեում գտնվող Հրազդան համայնքի սեփականությունը հանդիսացող, սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված 42․27քմ արտաքին մակերեսով տնտեսական շինության (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05082025-07-0153, գաղտնաբառ՝ HNMBY7CMIZJD) գինը սահմանել 142 000 (մեկ հարյուր քառասուներկու հազար) դրամ, 1․85քմ արտաքին մակերեսով պարսպի գինը սահմանել 6 200 (վեց հազար երկու հարյուր) դրամ և նույն հասցեում գտնվող կառույցների համար առանձնացված 335․5քմ մակերեսով հողամասինը՝ 969 000 (ինը հարյուր վաթսունինը հազար) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել կառույցն իրականացրած անձ` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երիտասարդական փողոց թիվ 101 տան բնակիչ Գոռ Պողոսյանին (այսուհետ գնորդ):
3.Գնորդը պարտավոր է գնման առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում որոշման 2-րդ կետով կառույցների համար սահմանված գումարները վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504, իսկ հողամասի համար սահմանված գումարը 900125001140 գանձապետական հաշիվներին:
4.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: