Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով. 1. Հրազդան համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 10-ի «Հրազդան համայնքում ընտանի և գյուղատնտեսական ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին» N 102 որոշման հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «2) Շների զբոսանքը թույլատրվում է իրականացնել միայն դնչկալի և կապի առկայության դեպքում։»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |