Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ և 8-րդ բաժինների պահանջներով և հիմք ընդունելով Համբարձում Վարդանյանի լիազորված անձ Քրիստինե Վարդանյանի 2025 թվականի հուլիսի 3-ի դիմումը.
1․ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան խճուղի, թիվ 11 տան բնակիչ Համբարձում Վարդանյանին ժառանգության իրավունքով փոխանցված (ՀՀ Կոտայքի մարզ նոտարական տարածքի նոտարի կողմից 2025 թվականի հունիսի 19-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված գրանցամատյանում՝ N 1988, ժառանգական գործ՝ N 134) Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան Երևանյան խճուղի, թիվ 11 հասցեում գտնվող գույքի հասցեն փոփոխել` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Հարավային թաղամասի Երևանյան խճուղի, 2-րդ նրբանցք, 19 հասցեով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: