Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Արմենուհի Միսակյանի լիազորված անձ Կարեն Գալստյանի 2024 թվականի փետրվարի 21-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Մ.Բաղրամյան թաղամաս 110/2 հասցեում գտնվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արմենուհի Արմենակի Միսակյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (սեփականության իրավունքի գրանցման վկայական 1257953, տրված` 2005 թվականի մարտի 11-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 34.7քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 100 300 (մեկ հարյուր հազար երեք հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |