Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 15
 
Համար 15Ամսաթիվ 09/09/2024 10:00
Վարող ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:

Հրազդան համայնքի կարիքների համար ձեռք են բերվել մարզասարքեր խաղահրապարակներում և բակային տարածքներում տեղադրելու նպատակով:

Կենտրոն թաղամասի 83 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման մրցույթը կայացել է, աշխատանքներն ավարտական փուլում են, տանիքը հիմնովին կվերանորոգվի:

Ընթացքի մեջ են Հարավային թաղամասի Միքայելյան 5 բազմաբնակարան շենքի վերելակի կապիտալ նորոգման համար անհրաժեշտ մասերի ձեռքբերման և տեղադրման աշխատանքները: 

Հայտարարվել և արդեն կայացել է Լեռնանիստ բնակավայրի ճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և մշակման աշխատանքների խորհրդատվական ծառայությունների մրցույթ հրավերը: Ինչպես նաև Լեռնանիստ բնակավայրի ջրամատակարարման աշխատանքների բարելավման համար ձեռք են բերվել ջրատար խողովակներ, ճնշման կարգավորիչներ և հիդրանտներ:

Համայնքապետարանի կարիքների համար հայտարարվել է համակարգիչների, բազմաֆուկցիոնալ տպիչ սարքերի մրցույթ հրավեր: Ինչպես նաև Մանկական ստեղծագործական կենտրոնի ջեռուցման աշխատանքների ձեռք բերման, Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի սանհանգույցի վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքների մրցույթ հրավեր նույնպես հայտարարվել է:

Արդեն կայացել ու պայմանագրի կնքման փուլում է թիվ 15 մանկապարտեզի տանիքի, դռների ու պատուհանների փոխարինման աշխատանքներ և դրանց որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման մրցույթը:

Արդեն կայացել ու աշխատանքների  ավարտման փուլում են վարչական շենքի ներքին հարդարման աշխատանքների հատակագծային լուծումների ձևափոխման աշխատանքները, ընթացքի մեջ են թիվ 12,13,16 մանկապարտեզների խոհանոցների վերանորոգման աշխատանքները:

Քննարկվեց նաև սեփական եկամուտների հավաքագրման  ընթացքի մասին:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner