Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ԷՍ ՋԻ ԷՄ ԳՐԱՆԴ» և «ՏՈՍՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից տրված գնահատման հաշվետվությունները. 1. Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքերը` 1) 6.38 տոննա նախկինում օգտագործված, ներկայումս ապամոնտաժված ալյումինե պրոֆիլից շրջանակներով պատուհաններ և դռներ` մեկնարկային գինը սահմանելով 2.871.000 դրամ, 2) 1988թ. արտադրության JEEP WRANGLER 2.5 թեթև մարդատար ավտոմեքենա` մեկնարկային գինը սահմանելով 1.200.000 դրամ, 3) 1996թ. արտադրության GAZ 3102 թեթև մարդատար ավտոմեքենա` մեկնարկային գինը սահմանելով 100.000 դրամ: 2.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50% չափով: 3.Աճուրդի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5% չափով: 4. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքերը աճուրդային կարգով օտարելու մասին» N 125 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |