Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 205
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 205


Զեկ. ԱՐԵՎԻԿ ԵՓՐԵՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 125 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով «ԷՍ ՋԻ ԷՄ ԳՐԱՆԴ» և «ՏՈՍՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից տրված գնահատման հաշվետվությունները.

1. Աճուրդային կարգով օտարել Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ գույքերը`
1) 6.38 տոննա նախկինում օգտագործված, ներկայումս ապամոնտաժված ալյումինե պրոֆիլից շրջանակներով պատուհաններ և դռներ` մեկնարկային գինը սահմանելով 2.871.000 դրամ,
2) 1988թ. արտադրության JEEP WRANGLER 2.5 թեթև մարդատար ավտոմեքենա` մեկնարկային գինը սահմանելով 1.200.000 դրամ,
3) 1996թ. արտադրության GAZ 3102 թեթև մարդատար ավտոմեքենա` մեկնարկային գինը սահմանելով 100.000 դրամ:
2.Աճուրդի մասնակցության նախավճարի չափը սահմանել մեկնարկային գնի 50% չափով:
3.Աճուրդի մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5% չափով:
4. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքերը աճուրդային կարգով օտարելու մասին» N 125 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner