Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայկ Անդրեասյանի 2021 թվականի սեպտեմբերի 25-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս 6/4 հասցեում գտնվող, Արարատի մարզի Ավշար գյուղի Մամիկոնյան փողոցի թիվ 2 տան բնակիչ Հայկ Անդրեասյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական 2182292, տրված՝ 2006 թվականի հոկտեմբերի 26-ին) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 38.06քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 260 200 /երկու հարյուր վաթսուն հազար երկու հարյուր / դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |