Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով. 1. 2021 թվականի փետրվարի 25-ի «Սուբվենցիայի հայտերին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Ավագանու 2021 թվականի փետրվարի 25-ի N43 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N68 որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները. 1) 1-ին ենթակետում «62857100 (վաթսուներկու միլիոն ութ հարյուր հիսունյոթ հազար հարյուր) դրամ» բառերը փոխարինել «65 360 000 (վաթսունհինգ միլիոն երեք հարյուր վաթսուն հազար) դրամ» բառերով, 2) 2-րդ ենթակետում «55000000 (հիսունհինգ միլիոն) դրամ» բառերը փոխարինել «50 029 760 (հիսուն միլիոն քսանինը հազար յոթ հարյուր վաթսուն) դրամ» բառերով, 3) 3-րդ ենթակետում «170000000 (հարյուր յոթանասուն միլիոն) դրամ» բառերը փոխարինել «158 669 000 (հարյուր հիսունութ միլիոն վեց հարյուր վաթսունինը հազար) դրամ» բառերով, 4) 4-րդ ենթակետում « 70000000 (յոթանասուն միլիոն) դրամ» բառերը` «67 000 000 (վաթսունյոթ միլիոն) դրամ»բառերով, 5) 5-րդ ենթակետում «269000000 (երկու հարյուր վաթսունինը միլիոն) դրամ» բառերը` «424 272 820 (չորս հարյուր քսանչորս միլիոն երկու հարյուր յոթանասուներկու հազար ութ հարյուր քսան) դրամ»բառերով, 6) 6-րդ ենթակետում «236000000 (երկու հարյուր երեսունվեց միլիոն) դրամ» բառերը` «449 711 000 (չորս հարյուր քառասունինը միլիոն յոթ հարյուր տասնմեկ հազար) դրամ», 7) 7-րդ ենթակետում « 99102000 (իննսունինը միլիոն հարյուր երկու հազար) դրամ» բառերը` «56 080 000 (հիսունվեց միլիոն ութսուն հազար) դրամ», 8) 8-րդ ենթակետում «53000000 (հիսուներեք միլիոն) դրամ» բառերըփոխարինել «68 958 000 (վաթսունութ միլիոն ինը հարյուր հիսունութ հազար) դրամ»բառերով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |