Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 06-ի N 39 որոշման 2-րդ կետը. 1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» բյուջետային հիմնարկի շենքում գտնվող 450 (չորս հարյուր հիսուն) քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ոչ բնակելի տարածքը 1 (մեկ) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Հրազդան համայնքի բնակիչ Էդուվարդ Գևորգյանին՝ ֆուտբոլի պարապմունքներ անցկացնելու համար:
2. Ամսական վարձավաճարը սահմանել 35 000 ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |