Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների տարածքների վարձակալության տրամադրման դեպքում ամսական վարձավճարը սահմանել 1 քառակուսի մետրի համար 200 դրամ (շաբաթական 1 օր՝ մինչև 3 ժամ), բացառությամբ սույն որոշման 2-րդ, 3-րդ , 4-րդ, 5-րդ, կետերի:
2. Հրազդանի համայնքապետարանի ենթակայության «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» հիմնարկի, «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկի մարզադահլիճների՝ մինչև 3 ժամ տևողությամբ ուսումնամարզական միջոցառումներ, հուշամրցաշարեր և այլ նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու նպատակով վարձակալության տրամադրման դեպքում սահմանել վարձավճար՝ 25000 դրամ: Երեք ժամից ավել տևողությամբ միջոցառումների համար 25000 դրամ վարձավճարին ավելացնել յուրաքանչյուր ժամի համար՝ 5000 դրամ: «Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» հիմնարկի, «Վահե Զաքարյանի անվան երիտասարդական մարզամշակութային ուսումնական կենտրոն» հիմնարկի մարզադահլիճների տարածքների վարձակալության տրամադրման դեպքում ամսական վարձավճարը սահմանել 15000 դրամ (շաբաթական 1 օր՝ մինչև 3 ժամ):
3. «Հրազդան համայնքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» բյուջետային հիմնարկի դահլիճի՝ համերգային, թատերական, երաժշտական, կոմերցիոն միջոցառումներ կազմակերպելու նպատակով վարձակալության տրամադրման դեպքում սահմանել վարձավճար 40000 դրամ (մինչև 3 ժամ):
4. «Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Գևորգ Կարապետյանի անվան դահլիճի՝ համերգային, թատերական, երաժշտական, կոմերցիոն միջոցառումներ կազմակերպելու նպատակով վարձակալության տրամադրման դեպքում սահմանել վարձավճար 50000 դրամ (մինչև 3 ժամ):
5. «Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության «Հովհաննես Հաջինյանի անվան արվեստաց սրահ» դասասենյակի՝ հանդիպումներ, ժողովներ, սեմինարներ, դասընթացներ և միջոցառումներ կազմակերպելու նպատակով վարձակալության տրամադրման դեպքում սահմանել վարձավճար 20000 դրամ (մինչև 3 ժամ):
6. Սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերում նշված տարածքները կրթական, գիտական, դաստիարակչական և բարեգործական միջոցառումներ կազմակերպելու նպատակով տրամադրվում են անվճար:
7. Ուժը կորցրած ճանաչել Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 06-ի «Հրազդանի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների տարածքների վարձակալության վարձավճարի չափը սահմանելու մասին» N 39 որոշումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: