Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Տիգրան Եղիազարյանի 2023 թվականի ապրիլի 11-ի դիմումը. 1.Ուղղակի վաճառքով օտարել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 75/18 հասցեում գտնվող, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 75 շենքի թիվ 41 բնակարանի բնակիչ Տիգրան Լեվիկի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15022023-07-0123, գաղտնաբառ՝ 9MZ4ALVZMTBL) պահպանման և սպասարկման համար փաստացի օգտագործվող 34.79քմ մակերեսով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում չդասվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը՝ 154 600 (մեկ հարյուր հիսունչորս հազար վեց հարյուր) դրամ կադաստրային արժեքով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |