Համայնքի ղեկավարի գլխավորությամբ կազմված աշխատանքային խումբը` Վ.Սաֆարյան, Ռ.Դանիելյան, Գ.Աբրահամյան, Ա.Այվազյան, ամենօրյա պարբերականությամբ համայնքի ղեկավարին են զեկուցում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, նրանց ընդունման ու հաշվառման մասին, ինչպես նաև կատարվում է կարիքի գնահատում, որպեսզի համապատասխանաբար տրամադրվի աջակցություն սննդային փաթեթների տեսքով ( ներառյալ հիգիենայի ու անկողնային պարագաների):
Հընթացս քննարկվեցին Հրազդան համայնքի տրանսպորտային լուսացույցերի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների գնման ընթացակարգերի կազմակերպման մասին:
Հրազդան համայնքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների կատարման մասին:
Ներկայացվեց եղևնիների և գնդաձև ակացիաների ձեռքբերման ընթացակարգի մասին:
Կաքավաձոր թաղամասի ներթաղամասային ճանապարհների ասֆալտապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի խորհրդատվական աշխատանքների ձեռքբերման մասին:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, համայնքի ղեկավարի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: |