Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 238
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 29
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2025 թվականի N 29

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով 2024 թվականի սեպտեմբերի 3-ին «ԱՐՏ.ԱԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված տեխնիկական եզրակացությունը, ԱՁ Աշոտ Հակոբյանի կողմից չափագրված շինության հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023BERTB9 ծածկագիրը և Ժորա Մարգարյանի 2025 թվականի հունվարի 13-ի դիմումը.

1.Օրինական ճանաչել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ 394 տան բնակիչ Ժորա Մաքսիմի Մարգարյանի և Ջրառատ թաղամասի 4 փողոցի թիվ 29 տան բնակիչ Մարինե Մաքսիմի Մարգարյանի կողմից Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 394 հասցեում գտնվող ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12072023-07-0138, գաղտնաբառ՝ 3RFJJ1LNN9WH) բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 350.49քմ արտաքին մակերեսով բնակելի տունը՝ օրինականացման վճարը սահմանել 587 000 (հինգ հարյուր ութսունյոթ հազար) դրամ և վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504 գանձապետական հաշվին:
2.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner