|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 ապրիլի 2025 թվականի N 457 |
«ԿՄՀՔ-ԳՀԱՊՁԲ-24/50» ԾԱԾԿԱԳՐՈՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԸՆՏՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ «ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հրազդանի համայնքապետարանի կողմից 2024 թվականի օգոստոսի 23-ին հայտարարված «ԿՄՀՔ-ԳՀԱՊՁԲ-24/50» ծածկագրով գնման ընթացակարգին Կապիտալ Գրուպ ՍՊԸ-ն ներկայացրել է մասնակցության հայտ: Բոլոր չափաբաժինների մասով առաջին տեղ զբաղեցրած մասնակից՝ «Կապիտալ Գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր, սակայն վերջինս հրաժարվում է պայմանագրով սահմանված կարգով իրականացնել ապրանքի մատակարարումը, ինչի արդյունքում գնահատող հանձնաժողովի կողմից դիտվել է որպես գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորությունների խախտում։ Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման»մասին օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետովև նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով և «ԿապիտալԳրուպ»ՍՊԸ-իհետկնքված «ԿՄՀՔ-ԳՀԱՊՁԲ-24/50» ծածկագրով պայմանագրի 2.1.7 կետով. 1.«Կապիտալ Գրուպ» ՍՊԸ-ի հետ կնքված «ԿՄՀՔ-ԳՀԱՊՁԲ-24/50» ծածկագրով պայմանագիրը միակողմանի լուծել։ 2. «Կապիտալ Գրուպ» ՍՊԸ-ի տվյալները՝ «ԿՄՀՔ-ԳՀԱՊՁԲ-24/50» պայմանագրով իր պարտականությունները չկատարելու համար, ներկայացնել լիազոր մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով։ 3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել՝ այն ստանալու պահից հաշված երեսուն օրացուցային օրվա ընթացքում։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|