|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 նոյեմբերի 2025 թվականի N 185 |
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Արտյոմ Ռաֆայելյանի 2025 թվականի հոկտեմբերի 02-ի N 6269 դիմումը․ 1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ N 2309628, տրված՝ 2007 թվականի ապրիլի 27-ին) Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասում գտնվող երաժշտական դպրոցի առաջին հարկի 80,17 քառակուսի մետր մակերեսով տարածքը 5 (հինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Արտյոմ Ռաֆայելյանին՝ վերանորոգման աշխատանքներ կատարելու պայմանով: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -12 ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՖԱՐՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԽԱՉԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ԹԵՀՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՄԱԼՅԱ ՍԻՐՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԱՍՐՅԱՆ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|