Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1)Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 3-րդ փողոց 51/2 հասցեում գտնվող 319.1քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0502-0001-ից), 2)Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 335/1 հասցեում գտնվող 480.0քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0164-0211-ից), 3)Հրազդան համայնքի Քաղսի գյուղի 10-րդ փողոց 11/1 հասցեում գտնվող 962.7քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-063-0097-0006-ից): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |