Այսօր: Ուրբաթ, 24 Հոկտեմբերի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 276
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1287
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, (0223) 2-23-45, info@hrazdan.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հոկտեմբերի 2025 թվականի N 1287

ՀՈՂԱՄԱՍԻ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի դասվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Նաիրա Մնացականի Գրիգորյանի (ծնված` 1971 թվականի նոյեմբերի 15-ին, Քաղսի գյուղի 4-րդ թաղամաս 3 տան բնակչուհի) 2025 թվականի սեպտեմբերի 5-ի դիմումը, ԱՁ Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից չափագրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման 2023TK7PAH ծածկագիրը.

1.Վերականգնել Նաիրա Մնացականի Գրիգորյանին պատկանող Հրազդան համայնքի Քաղսի գյուղի 4-րդ թաղամաս, թիվ 3 հասցեում գտնվող 708.5 քմ մակերեսով բնակավայրերի, բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասի (ծածկագիր 07-063-0010-0005) և նրա վրա ինքնակամ կառուցված 142.7 քմ արտաքին մակերեսով բնակելի տան, 61.7 քմ արտաքին մակերեսով անասնաշենքի, սեփականության իրավունքը:
2.Ինքնակամ կառուցված բնակելի տունը, անասնաշենքը, կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, օրինականացման համար նախատեսված վճարը չի գանձվում: 3.Հողամասի սահմանները որոշվում են ԱՁ Արփինե Մադոյի Սուքիասյանի կողմից չափագրված և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
4. Նաիրա Մնացականի Գրիգորյանին պատկանող պահպանման և սպասարկման համար 07-063-0010-0005 ծածկագրով գույքին տրամադրել հասցե՝ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Քաղսի, 4-րդ թաղամաս, թիվ 3:
5.Ինքնակամ կառուցված բնակելի տունը, անասնաշենքը եվ հողամասը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը:
6.Առաջարկել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը` գրանցել քաղաքացի Նաիրա Մնացականի Գրիգորյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի, բնակելի տան, անասնաշենքի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
7.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
8.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner