Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Լաուրա Վլադիմիրի Օսեպյանի 2024 թվականի փետրվարի 16-ի № 1500 դիմումը․ 1. Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Կենտրոն թաղամասի 87 շենքի 52.64 քառակուսի մետր մակերեսով № 6,7 բնակարանն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ № 01032024-07-0118, տրված` 29.02.2024 թվականին) անհատույց օտարել գույքը տիրապետող Լաուրա Վլադիմիրի Օսեպյանին (ծնված` 04.12.1963 թվականին, անձնագիր՝ № BA2335910, տրված` 04.05.2015 թվականին,227-ի կողմից): 2. Համասեփականատերեր ճանաչել՝ 1) Վլադիմիր Դավիթի Մամիկոնյանին- որդին (ծնված՝ 04.12.1982 թվականին, անձնագիր՝ № 03 22 293350, տրված` 27.09.2022 թվականին, Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ-ի 230-046-ի կողմից: 2) Ռիտա Դավիթի Մամիկոնյանին- դուստրը (ծնված՝ 08.02.1984 թվականին, անձնագիր՝ № 03 19 473056, տրված` 13.01.2020 թվականին, Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ-ի 230-046-ի կողմից: 3) Արմինե Դավիթի Մամիկոնյանին- դուստրը (ծնված՝ 31.12.1985 թվականին, անձնագիր՝ № BA1595814, տրված` 22.10.2014 թվականին, 004-կողմից: 3. Սահմանել, որ սեփականության իրավունքի գրանցման պահից 10 տարվա ընթացքում գույքն օտարելու դեպքում անհրաժեշտ է Հրազդանի համայնքապետարանի համաձայնությունը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |