Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 192
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Հրազդան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 13 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով.

1.Հաստատել Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 11-ի N 13 նիստի օրակարգը.
1) Փոխադրամիջոցի գույքահարկի չափից ավել վճարված գումարները վերադարձնելու մասին
2) Հրազդան համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու մասին
3) Հրազդան համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 25-ի N 41 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
4) Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 14-ի N 160 որոշման հավելվածի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու մասին
5) Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 177 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
6) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը ոչ մրցութային կարգով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
7) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
8) Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին
9) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կոտայք-1 Հրազդան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծման առաջադրանքը հաստատելու մասին
10) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 169 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
11) Տեղական վճարների արտոնություն կիրառելու մասին
12) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8-ի N 28-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
13) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքերը աճուրդային կարգով օտարելու և Հրազդան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 125 որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչելու մասին
14) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու հերթական նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈԲԵՐՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner