Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, օգնականներըը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:
Մինչև տարեվերջ նախատեսվում է վերանորոգել Հրազդանի հարավային (Աղբյուրակ) թաղամասի արևային ժամացույցով զբոսայգին: Վերանորոգման աշխատանքներն իրենց մեջ ներառում են.
.բետոնե հենապատի քանդում հիմքով
.գյուղական շարվածքով հենապատի բազալտե խամքարերի ապամոնտաժում
․առանձին հատվածներում բացակա կամ վնասված քարերի փոխարինում
.գունային երանգի նոր բնական քարերից խճանակարային հարթակի կառուցում եզրերի մշակամամբ
.բազալտե եզրաքարերի շրջանաձև մշակմամբ
.բուսահողի փռում, բազմամյա խոտաբույսերի ցանքս
.թուջե նախշազարդ հիմնակմախքով նստարաններ փայտե լաքապատված չորսուներով
.բազալտե մաքրատաշ քարից արևային ժամացույցի հուշարձանի մաքրում ժամացույցի հատվածում տուֆ քարից նախշաքանդակի տեղադրում
.զարդանախշերի փորագրման աշխատանքներ
.արտաքին լուսավորության համար էլ. բաշխիչ մետաղական վահանակ ավտոմատ անջատիչով, շաբաթական ժամային ռելե, LED լուսատուներ, կետային լուսարձակ
Երաշխիքային ժամկետը աշխատանքների ավարտից հետո հինգ տարի: |