Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով. 1. Հավանություն տալ Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (ՍՆՏԶ ԼՖ) Ծրագրի շրջանակում Հրազդան համայնքի կողմից ներկայացված հայտին`համաձայն հավելվածի: 2. Առաջարկիհաստատման դեպքում կատարել 5% ներդրում` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում (ՍՆՏԶ ԼՖ) Ծրագրի պահանջներին համապատասխան: 3. Ծրագրի իրականացման դեպքում ձեռք բերված տեխնիկաների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում: 4. Ծրագրով ձեռք բերված տեխնիկաները չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |