Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշման N1 հավելվածով. 1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված հետևյալ հողամասերը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն. 1)Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 472 հասցեում գտնվող 1420.6քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0123-0028-ից), 2)Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամաս 260/1 հասցեում գտնվող 689.6քմ մակերեսով (ծածկագիր՝ 07-001-0146-0001): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |