Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 6
 
Համար 6Ամսաթիվ 17/03/2025 10:00
Վարող ՍԵՎԱԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Գործակարգավարական
Բովանդակություն *

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի քարտուղարը, համայնքի ղեկավարի խորհրդականները, համայնքի ղեկավարի օգնականը, բաժնի պետերը, վարչական ղեկավարները, համատիրության նախագահներն ու այլ աշխատակիցներ:

Բոլորովին վերջերս հանդիսավոր կերպով բացվեց Հրազդանի թիվ 11 մանկապարտեզը: Տևական ժամանակ է ինչ հիմնանորոգվում էր այս պարտեզը, դուռ, լուսամուտ, տանիք ու հատակ ամբողջովին վերանորոգվեց, հները փոխարինվեցին նորերով, ձեռք բերվեց նոր տեխնիկա՝ սառնարան, գազօջախ, փոխվեց ողջ օդափոխության համակարգը, ու որ ամենակարևորն է պարտեզին նվիրաբերվեց գույք, թե մահճակալ, թե սեղան ու աթոռ, դրանք բոլորն էլ աչք շոյող էին իրենց գույներով ու հարմարավետությամբ, ու հետայսու անխտիր բոլոր փոքրիկները պարտեզ կհաճախեն սիրով ու սպասումով, չէ որ այդ տաքուկ մանկապարտեզում իրենց են սպասում  գույնզգույն խաղալիքներն ու հոգատար դաստիրակները, ովքեր պատրաստակամ են  փոքրիկներին կրթելու,  սովորեցնելու, խաղալու ու հիանալի ժամանակ անցկացնելու իրենց գեղեցիկ ու նորաոճ մանկապարտեզում:

Եվս երկու մանկապարտեզ հիմնանորոգման փուլում են , առաջիկայում դրանք ևս կվերաբացվեն:

Եղանակային պայմանների բարելավմանը զուգընթաց ամենօրյա պարբերականությամբ մաքրվում ու պատշաճ տեսքի են բերվում փողոցները, մայթերը, պուրակներն ու զբոսայգիները: Իսկ շատ շուտով կմեկնարկեն սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքները: Քաղաքը կվերածվի մի իսկական շինարարական հրապարակի:  Քաղաքը բարեկարգելու ու շենացնելու գործը կրում է շարունակական բնույթ:

Ապրիլի 1-ից 4-ը փոխադարձ այցեությունների շրջանակում Հրազդան կժամանի պատվիրակություն  Ֆրանսիայի Հանրապետության Մեյզիո քաղաքից: Այցելությունը կկրի ճանաչողական բնույթ, կլինեն այցեր պատմամշակութային վայրեր ու թանգարաններ:

Քննարկվեց նաև սեփական եկամուտների արդյունքների մասին:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հրազդան, Կենտրոն, Սահմանադրության հրապ․ 1
(0223) 2-23-45
info@hrazdan.am
Պաշտոնական էլ. փոստ` 53009789@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner