Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության hարկային oրենսգրքի 252-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 920-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածով և հիմք ընդունելով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Ավետիսյան փողոցի 17Ա տան բնակիչ Սերյոժա Միլիտոնյանի 2024 թվականի նոյեմբերի 14-ի N 8570 դիմումը.
1. Հրազդանի համայնքապետարանի 900125001025 հաշվեհամարին որպես փոխադրամիջոցի գույքահարկ վճարված գումարից 7237 (յոթ հազար երկու հարյուր երեսունյոթ) դրամը հետ վերադարձնել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Ավետիսյան փողոցի 17Ա տան բնակիչ Սերյոժա Միլիտոնյանին՝ առաջացած գերավճարի չափով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: