Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջով. 1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 1831-Ն որոշմամբ՝ քարտեզագրման անճշտության հետևանքով, որպես քաղաքացիների սեփականություն փոխանցված Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Հայ Ֆիդայիների փողոց 37 հասցեում գտնվող 1432.9քմ մակերեսով (ծածկագիր՝0302-0002) հողամասը ճանաչել Հրազդան համայնքի սեփականություն: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |