Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով. 1.Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 07-ի «Հրազդանի Դրամատիկական թատրոն-մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2024 թվականի հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» № 192 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն № 1 հավելվածի։ 2․Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 07-ի «Հրազդանի համայնքապետարանի «Հրազդանքաղլույս» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» № 194 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն № 2 հավելվածի։ 3․Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 07-ի «Հրազդանի համայնքապետարանի «Կոմունալ տնտեսություն, աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» № 195 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն № 3 հավելվածի։ 4․Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 07-ի «Հրազդանի համայնքապետարանի «Մաքուր Հրազդան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» № 196 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն № 4 հավելվածի։ 5․Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 07-ի «Հրազդանի համայնքապետարանի վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» № 197 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն № 5 հավելվածի։ 6․Հրազդան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 07-ի «Հրազդանի համայնքապետարանի «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների, հուշարձանների պահպանման և շահագործման» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» № 198 որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն № 6 հավելվածի։ 10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը և տարածվում է 2024 թվականի փետրվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա։ |