Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Արմեն Ղազարյանի 2022 թվականի մայիսի 25-ի դիմումը. 1.Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի թիվ 18/1 տան բնակիչ Արմեն Ժորայի Ղազարյանին ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի վկայական 1791426, տրված՝ 2011 թվականի փետրվարի 14-ին) Հրազդան քաղաքի Վանատուր թաղամաս 18/1 հասցեում գտնվող 400.0քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կիցՀրազդան համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N29042022-07-0184, գաղտնաբառ՝ AUMDRREULACH) Վանատուր թաղամաս 18/2 հասցեում գտնվող 64.9քմ մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը՝187 500 (մեկ հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ կադաստրային արժեքով՝ բնակելի տուն կառուցելու նպատակով: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |