Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի պահանջներով, հիմք ընդունելով Անահիտ Բաղդասարյանի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումը, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 132 մասնագիտական եզրակացությունը և հաշվի առնելով կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով` ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ 2025 թվականի հունվարի 30-ի N 243 գրավոր առաջարկությունը և Անահիտ Բաղդասարյանի կողմից տրված 2025 թվականի փետրվարի 3-ի թիվ 667 գրավոր համաձայնագիրը.
1.Հրազդան համայնքի սեփականություն հանդիսացող Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 6-րդ փողոց 15 հասցեում գտնվող` 52.4քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական:
2.Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 6-րդ փողոց 15 հասցեում գտնվող Հրազդան համայնքի սեփականությունը հանդիսացող, սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված 52.4քմ արտաքին մակերեսով ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03012025-07-0135, գաղտնաբառ՝ 8VYBBEHIDPI1) գինը սահմանել 88 000 (ութսունութ հազար) դրամ և նույն հասցեում գտնվող ավտոտնակի համար առանձնացված 26.2քմ մակերեսով հողամասինը՝ 76 000 (յոթանասունվեց հազար) դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել կառույցն իրականացրած անձ` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 309 շենքի թիվ 16 բնակարանի բնակիչ Անահիտ Բաղդասարյանին (այսուհետ գնորդ):
3.Գնորդը պարտավոր է գնման առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում որոշման 2-րդ կետով ավտոտնակի համար սահմանված գումարը վճարել Հրազդան համայնքի բյուջեի 900125001504, իսկ հողամասի համար սահմանված գումարը 900125001140 գանձապետական հաշիվներին:
4.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու վերահսկողությունը վերապահել Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: