Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ բաժնի պահանջներով և հիմք ընդունելով Սիրակ Սողոմոնյանի 2024 թվականի նոյեմբերի 6-ի դիմումը.
1.Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 24-րդ փողոցի 27/2 տան բնակիչ Սիրակ Սողոմոնյանին պատկանող (այգեգործի անդամատոմս N 533, տրված՝ 1989 թվականի հունիսի 12-ին) Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասում գտնվող հողամասին (ծածկագիր՝ 07-001-0083-0012) տրամադրել հասցե` Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Վերին Աղբյուրակ այգեգործական զանգվածի 13-րդ փողոց, 11:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: