Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի «Տեղական սոցիալական ծրագիրը հաստատելու մասին» N 15 որոշման հավելվածում կատարել լրացումներ՝ հավելվածը շարադրելով նոր խմբագրությամբ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |